Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մինչև դառը ավարտ

Մինչև դառը ավարտ
14.01.2018 | 14:24

Սիրիայի ապագայի հարցով բանակցությունները դոփում են տեղում` գրում է Քրիստիան Վայսֆլոգը Neue Zürcher Zeitung-ում: Հարձակումը Իդլիբի վրա ևս մեկ ապտակ է Արևմուտքին, նաև Թուրքիային, որ պետք է ապահովեր Իդլիբի ապստամբների անվտանգությունը: Ակնհայտ է, որ Ասադն իրեն բավականաչափ ուժեղ է զգում, որ համարձակվի առճակատման գնալ Թուրքիայի հետ: Եթե Անկարան անհրաժեշտ համարի խոչընդոտել հետագա գրոհները, ստիպված կլինի ռազմական դիմակայություն սկսել, օրինակ, թուրքական բանակը կսկսի խփել սիրիական ինքնաթիռներին: Բայց ակնհայտորեն` դա հնարավոր է միայն Մոսկվայի համաձայնության դեպքում, որ Ասադի կողմից է: Հավանաբար Ասադը հիմա էլ հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա: Քանի այդ աջակցությունը կա, Ասադը փորձելու է հնարավորինս շատ տարածք վերցնել իր վերահսկողության տակ` բացարձակապես ուշադրություն չդարձնելով քաղաքացիական բնակչության հումանիտար աղետալից վիճակին: Երբ Ասադը լուծի Արևմտյան Սիրիայի ապստամբների հարցը, հավանաբար, ինքնավարության ինչ-որ ձև կառաջարկի քրդերին: ԱՄՆ-ը չի կարող անվերջ աջակցել քրդերին, եթե Վաշինգտոնը չի ցանկանում ՆԱՏՕ-ում իր գործընկեր Թուրքիային բացարձակ կատաղության հասցնել: Այդ պատճառով Արևմուտքը, չնայած բոլոր մարդկային տառապանքներին, որ ապրում է Սիրիան, հավանաբար, կբավարարվի իր թույլ դիրքորոշմամբ: Հոգու խորքում Արևմուտքը ցավ չի զգա, եթե Ասադը ազատվի Իդլիբի զինված էքստրեմիստներից:
Neue Zürcher Zeitung


Հ.Գ. The New York Times-ը գրում է, որ դաժան մարտեր են Սիրիայի ապստամբների վերջին ապաստանում: Հինգշաբթի ՄԱԿ-ն էր անհանգստություն հայտնել Սիրիայի հյուսիս-արևմուտքի Իդլիբ նահանգում մարտական գործողությունների ուժեղացման ու ավերածությունների պատճառով: ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ցուցաբերման գծով աշխատակիցները կոչ են արել մարդասիրական դադար հայտարարել մարտական գործողություններում Արևելյան Գուտայում` Դամասկոսի արվարձանում, որտեղ նույնպես ապստամբներ կան և պաշարման մեջ են 400000 խաղաղ բնակիչներ: Հարձակումն Իդլիբի վրա դեկտեմբերի սկզբից հարկադրել է 100 000 մարդու լքել տարածքը անվտանգության նկատառումներով` հայտարարեց Սիրիայի մարդասիրական իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի խորհրդատու Յան Էգելանը` Ժնևում մարդասիրական խմբի հետ հանդիպումից հետո: Էգելանը չի հաստատել ուսումնասիրություն կատարող որոշ իրավապաշտպանների հաղորդումները, որ կառավարական զորքերը և նրանց դաշնակիցները գրոհել են խաղաղ բնակիչների ու հիվանդանոցների վրա Իդլիբում, բայց նրա խոսքով միջոցներ չեն ձեռնարկվել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար: Եվ սիրիական, և ռուսական օդային ուժերը հաստատում են, որ գրոհում են միայն զինյալների վրա, բայց, Էգելանի խոսքով, նվազագույնը 2 բուժհաստատություն, որ Իդլիբում հազարավոր պացիենտներ էին ընդունում, տուժել են 9 գրոհներից վերջին 8 օրում Իդլիբում ու Արևելյան Գուտայում: Այդ գրոհները շարունակությունն են բուժհաստատումների հարձակումների շարքի` 2017-ին 100 նման դեպք է եղել:


Ռուսաստանը վերջին ամիսներին բազմիցս հայտարարել է, որ կրճատում է ռազմական գործողությունները Սիրիայում, որտեղ 7 տարի շարունակվում է պատերազմը: Սակայն Իդլիբի ապստամբների վրա հարձակումը թույլ է տալիս հակառակը ենթադրել: Ռուսաստանի ագրեսիվ արձագանքը Իդլիբում մասամբ կարող է արտահայտել նրա զայրույթը Սիրիայի ռուսական ռազմաբազաները դրոններով գրոհելու փորձից հետո: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դրոնները բաց են թողնվել Իդլիբի ապստամբների կողմից: Իդլիբում ծավալվող կռիվները սպառնում են ձախողել հունվարի վերջին նախատեսված հակամարտող կողմերի հանդիպումը Սոչիում: Հմեյնիմի ռազմաբազայի դրոններով գրոհից հետո հեռախոսել են Պուտինն ու Էրդողանը, որից հետո Պուտինն ասել է, որ Անկարան գրոհի հետ կապ չունի: Թեպետ դա կարող է դիվանագիտական հայտարարություն լինել: Անհայտ դրոնների հարձակումը ռազմաբազայի վրա հանդուգն քայլ էր, որ լիովին համապատասխանում է Անկարայի շահերին` եթե Ասադի զորքերը գրոհում են Իդլիբը, որտեղ կուտակված զինյալների անվտանգության երաշխավորը Թուրքիան է: Բոլոր դեպքերում` ակնհայտ է, որ Դամասկոսը փորձում է ռազմի դաշտում ապստամբներին թուլացնելուց հետո նրանց հետ բանակցային սեղանի շուրջ հարաբերվել, և Ռուսաստանը համաձայն է այդ մարտավարությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ


Դիտվել է՝ 2450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ